WOLF
DRIVE
Մենք պատրաստում ենք վստահ, պատասխանատու վարորդներ։ Ժամանակակից մեթոդներ, փորձառու հրահանգիչներ, երաշխավորված արդյունք։
ԱՌԱՋԱՏԱՐ
ԱՎՏՈ
ԴՊՐՈՑ
Wolf Drive ավտոդպրոցը հիմնադրվել է 2022 թվականի հունիսի 22-ին։ Թեև որպես կազմակերպություն մեր գործունեությունը սկսվել է այդ օրը, մեր թիմի մասնագետները դեռ մինչ այդ արդեն ունեին ոլորտում կուտակված փորձ և մասնագիտական հմտություններ։ Հիմնադրման առաջին իսկ օրվանից մեր աշխատանքային հիմնական սկզբունքներն եղել են որակյալ ուսուցում, պատասխանատվություն և անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ, և մինչև այսօր մենք հավատարիմ ենք մնում այդ արժեքներին։ Այս տարիների ընթացքում մենք մշտապես աշխատել և շարունակում ենք աշխատել կատարելագործվելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով մեր ուսանողներին փոխանցել առավելագույն գիտելիքներ և հմտություններ։ Զարգացման ճանապարհին ներդրել ենք ուսուցման ժամանակակից մեթոդներ, մշակել ճկուն դասացուցակներ, կատարելագործել տեսական և գործնական դասընթացների կազմակերպումը, ինչպես նաև բարելավել սպասարկման որակը՝ դարձնելով այն առավել հարմար և հասանելի յուրաքանչյուրի համար։ Մեր գործունեության ընթացքում ունեցել ենք հազարավոր գոհ աշակերտներ, ովքեր իրենց վարման տեսական և գործնական գիտելիքները ստացել են մեզ մոտ և այսօր հանդիսանում են վստահ, պատասխանատու և գիտելիքներով զինված վարորդներ։
Հարկ է նաև նշել, որ մեր մասնագետները ՀՀ-ում առաջիններից են, ովքեր մասնակցել են մասնագիտական վերապատրաստումների և ստացել համապատասխան հավաստագրեր՝ շարունակաբար բարձրացնելով իրենց որակավորումը և հետևելով ոլորտի նորագույն զարգացումներին։
ԾանոթանալՎՍՏԱՀ
ՎԱՐՈՐԴ
Ձեր ապահով ճամփան
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ընտրեք ձեզ հարմար ծրագիրը և սկսեք ձեր ճամփորդությունը այսօր
ԱՊԱՀՈՎ
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ
Մենք հավատում ենք, որ լավ վարորդը ոչ միայն տիրապետում է տեխնիկական հմտություններին, այլ նաև ունի ճիշտ մտածելակերպ ճանապարհին։
ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐ
ՄԵՐ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ
ԿԱՐԾԻՔՆԵՐԸ
Ավելի քան 4800 շրջանավարտ վստահում են DRIVE ավտոդպրոցին իրենց ճանապարհին։